Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ)

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզուց դեպի հյուսիս տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցնցել է Հունաստանը և Թուրքիան․ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,6 բալ, գրում է Greek City Times-ը։

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել՝ հավելելով, որ մարդիկ խուճապի են մատնվել՝ դուրս գալով փողոցներ։

Թերթը գրում է, որ երկրաշարժի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, տուժածների մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդվել։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։

Մինույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Իզմիրի քաղաքապետի աշխատակիցը հայտարարել է, որ երկրաշարժը զգալի ավերածություններ է առաջացրել Թուրքիայի արևմուտքում՝ ավերելով քաղաքի մի քանի տներ։

Samos.

A destroyed building in Izmir, Turkey, after the 6.6-magnitude earthquake in the Aegean today

Turkey earthquake - Massive 7.0 quake rocks Izmir destroying buildings and  'triggering tsunami' as people flee

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում