«Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ

«Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիան տնտեսական խոր անկում է ապրում և շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա, կարծում է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) առաջատար տնտեսագետ Ռոբին Բրուքսը:

«Այսպես կոչված վարկային իմպուլսը Թուրքիայում այժմ ամբողջ պատմության ընթացքում ամենաբացասականն է»,– ասել է նա Twitter-ի մեկնաբանություններում:

Նա նշել է, որ «դա նշանակում է խորը ռեցեսիա, բայց լիրայի կայունացում»։

Ուրբաթ թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ կրկին անկում է գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 8.3531 ցուցանիշի։

Ներդրողները հայտնում են, որ բազային տոկոսադրույքը բարձրացնելու կենտրոնական բանկի անկարողությունը նպաստում է արժույթի փլուզմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում