Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայում սեյսմոլոգներն ավելի քան 20 հետցնցումներ են գրանցել Էգեյան ծովում գրանցված երկրաշարժից հետո:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական սեյսմոլոգիական կենտրոնին հզոր երկրաշարժից հետո կես ժամվա ընթացքում առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:

Թուրքական հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել է երկրաշարժին հաջորդած ցունամիից:

Հաղորդվում է, որ Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց երկրաշարժից հետո:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայի Իզմիր նահանգում վեց մարդ է մահացել, 202-ը վիրավորվել են: Փլատակների տակից 70 մարդու են դուրս բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում