Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին խախտումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել

Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին խախտումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎրաստանի ներքին գործերի նախարարությունը վեց քրեական գործ է հարուցել այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների առնչությամբ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խոսքն ընտրատեղամասերում ընտրողների և թեկնածուների նկատմամբ բռնության կիրառման հնարավոր դեպքերի մասին է:

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր տեղի ժամանակով առավոտյան 8:00-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն քսան ժամ:

Հայտնի է, որ ընտրություններն անցկացվում են խառը համակարգով: 150 պատգամավորից 120-ը կընտրվի համամասնական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական կարգով: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու բլոկ:

Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը:

Ընդհանուր առմամբ, գործում է 3 847 ընտրատեղամաս, այդ թվում՝ 52-ն արտասահմանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում