Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ)

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱռնվազն 28 մարդ է զոհվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Նման տվյալներ է տրամադրել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

«Երկրաշարժը 28 մարդու կյանք խլեց», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածների մասին:

Բացի այդ, ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի՝ առնվազն 243 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից երեքի վիճակը ծանր է:

«642 մարդ անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից», – Twitter- ի իր էջում գրել է Առողջապահության նախարարության ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում