Ֆրանսիայի կառավարությունը կանգնած չէ Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետևում. Մակրոն

Ֆրանսիայի կառավարությունը կանգնած չէ Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետևում. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիական կառավարությունը որևէ առնչություն չունի 2015 թվականին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այդ նկարները հրապարակվել են անկախ թերթի կողմից, որը կապ չունի Ֆրանսիայի կառավարության հետ: Ֆրանսիայի իշխանությունները դրա հետ որևէ առնչություն չունեն, դա կառավարական ծրագիր չէ»,- ասել է Մակրոնը:

Վերջինս հավելել է, որ ըմբռնումով է մոտենում մուսուլմանական հասարակության զայրույթին՝ կապված այդ ծաղրանկարների հետ: Նրա խոսքով՝ հակաֆրանսիական ցույցերն իսլամական աշխարհում պայմանավորված են իր հայտարարության թյուրըմբռնմամբ, որը հաջորդել էր 18-ամյա ահաբեկչի կողմից հոկտեմբերի 16-ին դպրոցի ուսուցչի սպանությանը:

Հիշեցնենք, որ վերջինս դասընթացի ժամանակ խոսքի ազատության մասին խոսելիս ցուցադրել էր ծաղրանկարները:

«Մարդիկ ընկալել են, թե իբրև ես հավանություն եմ տալիս այդ նկարներին, սակայն դա այդպես չէ»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ ֆրանսիական իշխանությունները պայքար են ծավալում արմատական գաղափարախոսության դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում