WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ)

WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուս զինթղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի շրջանակներում ռեպորտաժ է պատրաստել Արցախի Մարտունի քաղաքից, որն ադրբեջանական ուժերը թիրախավորել են Դ-20 թնդանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով և ավիացիայով:

«Մարտունին գրեթե ողջ օրը գտնվում է Ադրբեջանի Զինված ուժերի զանգվածային հարձակման թիրախում: Քաղաքի որոշ փողոցներում պարզապես բնակելի հատված չես գտնի, առանձին թաղամասեր ոչնչացվել են»,- պատմում է լրագրողը՝ ներկայացնելով, թե ինչի է վերածվել քաղաքը մեկ ամիս տևած ռմբակոծություններից հետո:

Վերջինս նշում է, որ քաղաքի արվարձաններից լսվում է հրետանու ձայնը: Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է պատասխանել հրադադարը խախտող հակառակորդի հարվածներին, որը նաև իսրայելական և այլ համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և «Սմերչ» է կիրառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում