Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում

Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս:

Ինչպես փոխանցում են կենտրոնից, հայերի դեմ կռվում վերջին մի քանի ժամում 14 սիրիացի վարձկան է սպանվել: Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ մահացած սիրիացիներից ևս 20-ի մարմին թուրքերը տեղափոխել են Հալեպ:

Ընդհանուր առմամբ, թրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում, որոնց թուրքական կառավարությունը սեպտեմբերի վերջից ուղարկում է առաջնագիծ, մահվան դեպքերը հասել են առնվազն 231-ի, որոնցից 183-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա: Մինչդեռ մարմինների մյուս մասը շարունակում է մնալ Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում