«Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը». Զարիֆ

«Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը». Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներկայության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի նրանց ներկայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք գրեթե վստահ ենք, որ ահաբեկիչները մասնակցել են բախումներին: Այդ քայլը ոչ մեկի օգտին չէ»,- ասել է Զարիֆը՝ ի պատասխան ԼՂ հակամարտության գոտում ահաբեկչիչների ներկայության մասին լրագրողների հարցին։

«Այսօր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները Իրանի սահմանամերձ շրջաններում չեն, բայց նրանց ներկայության հավանականությունը սահմանի անմիջական հարևանությամբ բարձր է, և Թեհրանն այդ կապակցությամբ իր խիստ մտահոգությունն է հայտնել հակամարտող կողմերին։ Բանակցությունների ընթացքում մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, որ Իրանը դա չի հանդուրժի», – հավելել է ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում