Թեև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը հրետակոծվում է, բայց բնակիչները մտադիր չեն լքել այն

Թեև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը հրետակոծվում է, բայց բնակիչները մտադիր չեն լքել այն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Բնակավայրի վարչական ղեկավար Բենիկ Պողոսյանը «Զանգեզուր» ՀԸ եթերում հայտնել է, որ մոտ 10 տուն գնդակոծվել է, 1 անձ՝ զոհվել, կան վիրավորներ, նրանց վնասվածքները թեթև են:

Չնայած թշնամին գյուղն ինտենսիվորեն հրետակոծում է, գյուղացիները մտադիր չեն լքել գյուղը: «Մեր ժողովուրդը «դուխով» կանգնած է, պահում է իր սահմանը: Մենք հաստատ հետ չենք գնա, մեր սահմանները կպահենք, ի վերջո հաղթելու ենք:

Դավիթ Բեկի արծիվները հաստատ իրենց սահմանը չեն տա թուրքին»,-ասալ է Պողոսյանը:

Դավիթ Բեկ գյուղի բնակչուհի Լարիսա Հակոբյանը նշել է, որ թեև դժվար է, սակայն չեն պատրաստվում լքել բնակավայրը. «Ինչի՞ համար պետք է ես իմ հայրենիքը լքեմ, չեմ ուզում: Առույգ կկանգնենք, որ թշնամին մեզնից վախենա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում