Արայիկ Հարությունյանի ավտոշարասյունը խոցելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը կեղծ է․ Պողոսյան

Արայիկ Հարությունյանի ավտոշարասյունը խոցելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը կեղծ է․ Պողոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱդրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսանկ Վահրամ Պողոսյանը։

«Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,– գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում