Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի Իզմիր նահանգում առնվազն 60 մարդ է մահացել, 896-ը՝ վիրավորվել հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նոր տվյալների մասին լրագրողներին կիրակի հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն Իզմիրում է գտնվում:

Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհի մասին: Երկրի առողջապահության նախարարի խոսքով՝ 2076 փրկարարներ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները 8 փլուզված շենքերի տարածքում:

Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում