Լիբիական Տրիպոլիից Ստամբուլ, ապա Բաքու է տեղափոխվել ուղևորատար հերթական ինքնաթիռը. Инфотека24 (լուսանկարներ)

Լիբիական Տրիպոլիից Ստամբուլ, ապա Բաքու է տեղափոխվել ուղևորատար հերթական ինքնաթիռը. Инфотека24 (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, ո նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 02:55-ի սահմանում լիբիական Տրիպոլիից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է ուղևորվել ուղևորատար Airbus A-319-112 ինքնաթիռը, որը պատկանում է լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը: Այս մասին գրում է Инфотека24-ը՝ թելեգրամյան իր ալիքում:

Այդ թռիչքից հետո՝ մոտ 03:10-ին Ստամբուլից Բաքու է ուղարկվել Turkish Airlines TK338/ THY8DV ընկերությանը պատկանող Airbus A330-303 ուղևորատար ինքնաթիռը:

Լրատվամիջոցը գրում է, թե ամենայն հավանականությամբ այս չվերթով Լիբիայից Ադրբեջան են տեղափոխվում ահաբեկիչներ Արցախում հայերի դեմ կռվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում