Երևան ժամանած իսպանացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ի կազմից

Երևան ժամանած իսպանացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ի կազմից

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԻսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում կոչ է արել Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ի կազմից։

«Մեր դեմ արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է այս մասին։ Ինչու՞ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,– գրել է նա։

Քաղաքական գործիչը գրառմանը կից հրապարակել է նաև մի տեսանյութ, որում հարազատների կողքին նստած մի հայ ծերունի կոչ է անում Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից և թույլ չտալ այդ երկրին իրագործել նախնիների պանթուրքական երազանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում