Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 83-ի (տեսանյութ)

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 83-ի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 83-ի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը։

«Երկրաշարժի հետևանքով մահացել է 83 մարդ։ Այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում 219 մարդու, նրանցից ութը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», – նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

Երկրաշարժը, որի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։ Սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում