Ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ

Ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։

Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում