Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ, Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել էր:

Վրաստանում առ այսօր կորոնավիրուսով վարակվել է 40 727 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ, ընդհանուր առմամբ առ այսօր երկրում կորոնավիրուսից մահացել է 335 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում