Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:

Նշվում է, որ հեռախոսազրույցները կայացել են նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին՝ համապատասխանաբար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում