Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է 2 մարդ

Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՎիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 2-ի: Այս մասին հայտնում է երկրի քաղաքապետ Միխաէլ Լյուդվիգը, փոխանցում է ТАСС-ը:

«Բացի սպանված տղամարդը, ևս 1 կին էլ մահացել է ստացած վնասվածքներից»,- նշել է քաղաքապետը ORF-2.հեռուստաալիքին:

Ավելի վաղ Վիեննայի քաղաքապետը նշել էր, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել:

«Հոսպիտալացվել է 15 մարդ, նրանցից 7-ը ծանր վիրավորում են ստացել»,- ասել է քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում