«Խուսափեք տեղաշարժերից». Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

«Խուսափեք տեղաշարժերից». Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱվստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝

00 43 (0) 1 522 74 79 105»:

Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սինագոգի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով նվազագույնը 7 մարդ է մահացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում