Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 107-ի. գրանցվել է ավելի քան 1500 հետցնցում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 107-ի. գրանցվել է ավելի քան 1500 հետցնցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հարցերով գործակալության տվյալներով՝ Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել 107-ի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 107 մարդ, տուժել է 1027-ը, որոնցից 144-ը շարունակում է բուժումը հիվանդանոցներում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի մասին։

Նշվում է, որ երկրաշարժից հետո 1528 հետցնցում է գրանցվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։
Երկրաշարժը, որի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։ Սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում