Ռուս պատգամավորը հայտնել է, որ Արցախ այցից հետո Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում իր և ընտանիքի հասցեին

Ռուս պատգամավորը հայտնել է, որ Արցախ այցից հետո Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում իր և ընտանիքի հասցեին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ սոցիալական ցանցերում և հաղորդագրային հավելվածներում Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիների կողմից, և մտադիր է դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն:

«Մեսենջերներում ակտիվորեն սկսեցին սպառնալիքներ գալ: Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին: Ինձ ներառել են Ադրբեջանի սև ցուցակում, դրան ես նորմալ եմ վերաբերում, դա քննարկելի հարց է: Բայց այն, ինչ թույլ են տալիս իրենց Ադրբեջանի տարածքում գտնվող այդ մարդիկ` սպառնալիքներ իմ երեխաներին, իմ ընտանիքին պարզապես անընդունելի է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի»,- հայտարարել է Միլոնովը:

Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր «սև ցուցակում»` Բաքվի հետ չհամաձայնեցրած կերպով ԼՂՀ այցելելու համար: Պատգամավորը գործակալությանը ասել է, որ մարդասիրական նպատակներով է այցելել Լեռնային Ղարաբաղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում