Թուրքիան տարհանում է Սիրիայում իր խոշորագույն ռազմաբազան

Թուրքիան տարհանում է Սիրիայում իր խոշորագույն ռազմաբազան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան:

Ինչպես հայտնում է EADaily-ն՝ հղում անելով գերմանական DPA գործակալությանը, զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս:

Տվյալ բազան թուրքական 12 դիտորդական կետերից մեկն է, որոնք ստեղծվել են տարածաշրջանում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Վերջին ամիսներին թուրքական բազան շրջապատվել էր սիրիական բանակի կողմից: Այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության երաշխավոր է դարձել Ռուսաստանը:

Սիրիական ռազմական աղբյուրի ընդգծմամբ՝ Թուրքիան որոշել է հրաժարվել իր մի շարք դիտորդական կետերից Իդլիբում, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում