Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 2000-ի․ Սերգեյ Լավրով

Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 2000-ի․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում:

«Մեզ, իհարկե, անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին քաղացողներին օգտագործել իրենք հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- ասել է Լավրովը:

Նախարարն ընդգծել է, որ այդ հարցին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պարբերական շփումների ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում