ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ոչնչացրել են թշնամու 2 տանկ, առգրավել 1 հետևակի մարտական մեքենա․ ՀՀ ՊՆ

ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ոչնչացրել են թշնամու 2 տանկ, առգրավել 1 հետևակի մարտական մեքենա․ ՀՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում