ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են անցկացվում

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ-ում ընթանում են նախագահական ընտրությունները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան 18:00) Կոլորադո, Նյու Մեքսիկո, Յուտա, Վայոմինգ, Մոնտանա նահանգներում:

Քվեարկությունն ընթանում նաև Կալիֆոռնիա, Նևադա, Այդահո նահանգներում: Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում ընտրատեղամասերի բացման ժամանակը չի բնորոշվել, քանի որ քվերակությունն այնտեղ իրականացվում է փոստով:

Քվեարկությանը հատկացվելու է 13 ժամ: Արևմտյան ընտրատեղամասերն աշխատանքը կավարտեն 20:00-ին (երևանյան 07:00 չորեքշաբթի):

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: ԱՄՆ համընդհանուր ընտրություններում կընտրվեն նաև 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ, 13 նահանգապետեր և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում