ԵԽ պատգամավոր․ ԵՄ-ն պետք է դադարեցնի Արցախում մեր հայ եղբայրների դեմ նոր ցեղասպանություն

ԵԽ պատգամավոր․ ԵՄ-ն պետք է դադարեցնի Արցախում մեր հայ եղբայրների դեմ նոր ցեղասպանություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amԵվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավորը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել «ադրբեջանցիների և թուրքերի հանցավոր գործողությունները»: Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն մեկնաբանություն է կատարել թվիթերում: Այս մասին գրում է Greek City Times-ը։

«[Արցախում] մեր հայ եղբայրների դեմ ադրբեջանցիների և թուրքերի հանցավոր գործողությունները շարունակվում են: ԵՄ-ն ունի Պատմական Պատասխանատվություն, և ես ԵՄ-ին կոչ եմ անում դադարեցնել հիմա` Արցախում հայ ժողովրդի դեմ իրականացվող նոր ցեղասպանությունը», – գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Կիպրացի Եվրախորհրդարանի պատգամավորը հայտնի է նրանով, որ մշտապես գրում է «Հայ եղբայրներ», անընդհատ գրառում է կատարում և խորապես քննադատում սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական ռազմական և սիրիացի վարձկանների կողմից Արցախին թուրքերի կողմից հովանավորվող պատերազմը:

Քրիստոֆորուն միակ կիպրացի եվրապատգամավորը չէ, որ եռանդուն աջակցում է Հայաստանին: Նրան միանում են նաև Լուկաս Ֆուրլասը և այլք:

Կայքը գրում է, որ Արցախ ներխուժման փորձը սկսվելուց ի վեր, հայերի դեմ տեղի են ունեցել բազմաթիվ ադրբեջանական վայրագություններ, ինչպիսիք են զինվորի գլխատումն ու խեղումը, հաշմանդամի և նրա մոր սպանությունը և 73 տարեկան տղամարդու գնդակահարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում