ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բայդենն առաջ է անցել Թրամփից (թարմացվող)

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բայդենն առաջ է անցել Թրամփից (թարմացվող)

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 174 ձայն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը, քվեարկության արդյունքներով առաջատար է Կալիֆոռնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) և Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում։

Միչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում