«Կցնցեն թշնամու առանցքը». Իրանը նոր հրթիռային համակարգ կներկայացնի

«Կցնցեն թշնամու առանցքը». Իրանը նոր հրթիռային համակարգ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր` նոյեմբերի 3-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է նոր հրթիռային համակարգի ներկայացման մասին, որը, իրանական կողմի պնդմամբ, կցնցի թշնամու առանցքը: Այս մասին գրում է almasdarnews.com կայքը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մասնակցությամբ ներկայացվել է տիեզերական ուժերի հեռահար բալիստիկ հրթիռների հաջորդական արձակման ավտոմատ և ինտելեկտուալ համակարգը»,- հաղորդել է «Թասնիմ» գործակալությունը:

Մասնավորապես Սալամին ասել է. «Մեր հրթիռների թռիչքը կցնցի թշնամու միջուկը, իսկ դրանց ուժը թշնամուն կստիպի նահանջել»:

Իրանի ռազմաօդային ուժերը հայտարարել էին, որ իրենց ռմբակոծիչները իրենց պարտիզանական զորավարժություններում ի վիճակի են ոչնչացնել թշնամու վիրտուալ թիրախները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում