Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել է թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը
04/11/2020 17:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը տեղեկացրել է երկրի տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության արգելքի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ թուրքական կազմակերպությունը ատելություն է բռնկում և մասնակցում է բռնությունների:
«Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում՝ հանրապետության նախագահի հրամանի համաձայն: Ինչպես մանրամասն ներկայացված է հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների», – գրել է Դարմանենը Twitter-ի իր էջում:
Նախարարը հրապարակել է նաև կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում