ԱՄՆ Միչիգան նահանգում ընտրության արդյունքներով Բայդենն առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ Միչիգան նահանգում ընտրության արդյունքներով Բայդենն առաջ է անցել Թրամփից

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահական դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն առաջատար է դարձել Միչիգան նահանգում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման գնահատականներ է ներկայացրել Fox News հեռուստաալիքը:

Պաշտոնապես ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել: Քվեաթերթիկների 94 տոկոսի մշակումից հետո Բայդենը 49.3 ձայն է ստացել ընտրողներից, իսկ հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 49.1 տոկոս:

Միչիգանն ընդգրկված է քիչ թվով տատանվող նահանգների կազմում, որտեղ մինչև վերջին պահը հստակ չէ, թե որ կուսակցությունն ու որ թեկնածուն է հաղթանակ տանելու ընտրություններում:

Միչիգանում գրանցած հաղթանակը թեկնածուին ընտրիչների 16 ձայն է տալիս 270 անհրաժեշտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում