ՄԻԵԴ-ը կոչ է անում Երևանին և Բաքվին պահպանել գերիների պահման կանոնները

ՄԻԵԴ-ը կոչ է անում Երևանին և Բաքվին պահպանել գերիների պահման կանոնները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետևել միջազգային չափանիշներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց հետ: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ստացել է ТАСС-ի Փարիզի գրասենյակը:

Դատարանը նշել է, որ «կոնկրետ բանտարկյալների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»:

Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյոք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են:

«Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում՝ բուժզննո՞ւմ են անցնում, թե՞ բուժում», – ասվում է հաղորդագրությունում:

«Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը և կոչ է անում երկու կողմերին էլ մասնակցել համապատասխան ընթացակարգերին», – ասվում է հայտարարության մեջ:

ՄԻԵԴ-ը չի նախատեսում նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցառումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

«Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և պատճառ չի տեսնում նոր միջանկյալ միջոցների համար», – ասվում է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում