Վալերի Բուայեն հայտնել է Արցախը ճանաչելու Մարսելի 2 շրջանի պատրաստակամության մասին

Վալերի Բուայեն հայտնել է Արցախը ճանաչելու Մարսելի 2 շրջանի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն հայտնել է, որ Մարսել քաղաքի 11-րդ և 12-րդ վարչական շրջանները պատրաստակամություն են հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ինչպես ֆրանսիացի գործիչը նշել է, նախաձեռնության հեղինակներն են շրջանների ղեկավար Սիլվեն Սումետրը և պատգամավոր Ժյուլիեն Քսավիերը:

«Մենք չենք կարող որպես դիտորդ նայել այս էթնիկ զտումներին»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում