Ինչպիսին կլինեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո․ Ahval

Ինչպիսին կլինեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո․ Ahval

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են վճռորոշ լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա վարչակազմի համար։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի կառավարությունը դրամատիկ փոփոխությունների է ենթարկվել, Ahval-ի համար հոդվածում գրել է քաղաքական վերլուծաբան Յան Լինչը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, 2016-ի պետական հեղաշրջման ձախողված փորձի մասնակիցներին, ԶԼՄ-ները, ռազմական և դատական մարմիններում ներքին ընդդիմության բոլոր ձևերը ճնշելու և իր վերահսկողությունն ընդլայնելու համար Էրդողանը նվազագույն քննադատության է ենթարկվել ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից։

«Նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը դժվար թե լուռ մնա մարդու իրավունքների զանգվածային խախտումների և Էրդողանի վարչակազմի ոչ լիբերալ քաղաքականության կապակցությամբ»,– նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Բայդենը կարող է վերջ տալ Թուրքիայի հանդեպ անպատժելության մթնոլորտին։

Հոդվածի հեղինակը նաև նշել է, որ օտարերկրյա ռազմական արկածախնդրությունների շուրջ ազգայնականության հրահրումն Էրդողանին օգնել է պահպանել իր ներքին աջակցությունը, սակայն թուլացրել է ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներում ամերիկացի և թուրք սպաների միջև ռազմական կապերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում