ԼՂ հակամարտության կողմերին զգուշացում է տրվել Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայության հարցով. ԻՀՊԿ հրամանատար

ԼՂ հակամարտության կողմերին զգուշացում է տրվել Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայության հարցով. ԻՀՊԿ հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ նախազգուշացում է տրվել Ադրբեջանին և Հայաստանին ԼՂ հակամարտության էսկալացիայի ֆոնին Իրանի հետ սահմանային շրջանում ահաբեկիչների ներկայության հարցով:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, գեներալ-մայոր Սալամին հինգշաբթի այցելել է Իրանի հյուսիսարևմտյան սահման Արդաբիլի նահանգում, որը մոտ է այն շրջաններին, որտեղ վերջին շաբաթներին մարտեր են ընթանում:

Հրամանատարն ասել է, որ սահմանային գոտի է այցելել՝ համոզվելու, որ Իրանի սահմանային շրջանի բնակիչները գտնվում են լիարժեք անվտանգության մեջ:

Սահմանապահների խմբի հետ հանդիպումից հետո վերջինս հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն ամբողջությամբ պատրաստ են՝ պաշտպանելու երկիրը բոլոր հանգամանքներում և «վճռական պատասխան» կտան ցանկացած ագրեսիայի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում