AM | RU
USD
EUR
RUB

«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ». Թրամփ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Փրամփը հայտարարել է, որ միայն «օրինական ձայները» հաշվարկելու պարագայում ինքը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, գրում է Reuters-ը:

«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ձայների հաշվարկի գործընթացը` հայտարարելով, որ դրա ընթացքում շարունակվում են «խարդախությունները»:

«Սա այն դեպքն է, երբ նրանք փորձում են գողանալ ընտրությունը: Նրանք փորձում են խարդախություն անել, և մենք չենք կարող դա թույլ տալ»,-հավելել է Սպօտակ տան ղեկավարը:

Թրամփը ենթադրել է, որ ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ ըստ նախնական կանխատեսումների՝ պիտի հաղթեր դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփի խոսքով՝ դա հատուկ է արվել քվեարկողներին հօգուտ դեմոկրատ թեկնածուի ճնշելու նպատակով:

«Ապօրինի» ձայները

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն Թրամփը կասկածներ է հայտնել, որ ամերիկյան շատ նահանգներում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահականության արդյունք չէ:

Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ դեմ է ընտրությունների օրվանից հետո «ապօրինի» ձայների հաշվարկին: Գործող նախագահը հիշեցրել է նաև իր հայտարարությունը այն մասին, որ «փոստով քվեարկությունը կվերածվի աղետի»:

«Մենք հաղթել էինք առանցքային նահանգներում և, ի դեպ, մեծ առավելությամբ, բայց հետո այդ առավելությունը ոչնչացվել է», - ասել է Թրամփը ՝ որպես օրինակ բերելով Փենսիլվանիա, Միչիգան, Ջորջիա և Վիսկոնսին նահանգները:

Ձայների հաշվարկի վերահսկողություն

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները անհիմն կերպով զրկվել են ընտրություններում ձայների հաշվարկին մասնակցելու հնարավորությունից:

«Չկա օրինական որևէ հիմք՝ թույլ չտալ, որ նրանք հետևեն (հաշվարկին)», - ասել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ ինքն ու իր կողմնակիցները ցանկանում են արդար ընտրություններ և ձայների արդար հաշվարկ:

Խախտումները ընտրությունների ժամանակ

Թրամփը նշել է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

«Ողջ երկրի տարածքում տեղի են ունեցել մի շարք անհանգստություն առաջացնող խախտումներ»,- վստահեցրել է նախագահը:

Սենատի ընտրությունները

Բացի այդ, Թրամփը պնդում է, որ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը «պահպանել է իր դիրքերը ԱՄՆ Սենատում»:

«Մենք Սենատը պահեցինք, չնայած պետք է երկու անգամ ավելի շատ տեղեր պաշտպանեինք (քան դեմոկրատները)», - ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ:

Սենատի ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարված չեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

Լրահոս
Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան Արցախում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան Որքա՞ն պարգևավճար են ստացել դատախազությունում 2020թ.-ին Համակերպվել այս վիճակի հետ նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ․ Իշխան Սաղաթելյան Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» միջև Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հարցը Մոսկվայում Փաշինյանը պետք է պայման դներ՝ մինչև գերիների հարց չլուծվի, այլ հարց չքննարկել․ Վ. Մանուկյան Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan