Թրամփը Գերագույն դատարանին կոչ է արել որոշել նախագահական ընտրությունների ելքը

Թրամփը Գերագույն դատարանին կոչ է արել որոշել նախագահական ընտրությունների ելքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը: Այս մասին նա գրել է Twitter- ում:

Գործող նախագահը պնդում է, որ ընտրություններիի ժամանակ դիտորդներին թույլ չեն տվել կատարել իրենց գործը, ուստի այդ ժամանակ ընդունված ձայները պետք է անօրինական ճանաչվեն:

«Ես հեշտությամբ հաղթում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում օրինական ձայներով: Դիտորդներին որևէ կերպ թույլ չեն տվել իրենց գործն անել, ուստի՝ այս ընթացքում ստացված քվեները պետք է ապօրինի համարվեն: ԱՄՆ գերագույն դատարանը պետք է որոշի», – գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ կոչ էր արել դադարեցնել ձայների հաշվարկը, իսկ ընտրությունների օրվանից հետո փոստով ստացված քվեաթերթիկներն անվանել էր անօրինական: Նրա կարծիքով, առանցքային նահանգներում իր մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահական չէր. «Այս կերպ դեմոկրատները փորձում են «գողանալ ընտրությունները»,- վստահ է նախագահը:

Թրամփի թիմն ու անձամբ նախագահը մի քանի նահանգներում պահանջում են թույլ տալ հանրապետական դիտորդներին հետևել ձայների հաշվարկին, իսկ Վիսկոնսինում, որտեղ թեկնածուների միջև տարբերությունը 1%-ից ցածր է, վերահաշվարկ կատարել:

Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրություններում զգալի խախտումներ չեն եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում