Հերոսական մարտեր Թաղավարդի համար․ բացառիկ կադրեր առաջնագծից (տեսանյութ)

Հերոսական մարտեր Թաղավարդի համար․ բացառիկ կադրեր առաջնագծից (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Թաղավարդի տարածքից, որտեղ լույսը բացվում է ինտենսիվ հրետակոծությամբ։ Գրեթե ամեն օր թշնամին փորձում է շրջափակման մեջ առնել գյուղը, սակայն մինչ այդ նրանց պետք է նպաստավոր դիրքեր զբաղեցնել, հենց այդ դիրքերի ուղղությամբ է նախաձեռնում հարձակումները։

Մի քանի ժամ տեւող հրետակոծությունից հետո լսվում է մեր գնդացրորդների ու հրետանավորների աշխատանքի ձայնը։ Դա նշանակում է հակառակորդի հետեւակն անցել է առաջխաղացման: Նրանց շարժն ապահովում են վարձկան դիպուկահարները։ Գյուղի պաշտպանների դիմադրությունը հզոր է, խոցում են անվրեպ։ Թշնամու կողմից ողջ մնացածները կրկին անկանոն փախուստի են դիմում դեպի ելման դիրքեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում