BERINGER AERO ընկերությունը կասեցնում է իր արտադրանքի մատակարարումը թուրքական ընկերություններին

BERINGER AERO ընկերությունը կասեցնում է իր արտադրանքի մատակարարումը թուրքական ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amԱմերիկայի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ BERINGER AERO ընկերությունը տեղեկացրել է, որ կասեցնում է թուրքական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների բոլոր առաքումները:

Ընկերությունն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հաղորդագրության մեջ:

«BERINGER AERO-ն դադարեցնում է բոլոր առաքումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին՝ այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ իր արտադրանքըօգտագործվում է այն անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք հագեցվում են զենքով և օգտագործվում Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերին դեմ:

Ընկերությունը ցանկանում է պահպանել սեփական էթիկայի քաղաքականությունը և երբեք թույլ չտալ իր արտադրանքներն օգտագործել այնպիսի տեխնիկայի վրա, որոնք մարդկանց կյանքի համար կարող են սպառնալիք լինել:

BERINGER ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում ավիացիոն և քաղաքացիական նպատակներով: Դրանք ամբողջ աշխարհում վաճառվում են տարբեր խողովակներով և համապատասխանում են բոլոր տրանսպորտային միջոցների, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի ստանդարտներին: Այդ պատճառով էլ, Եվրամիությունը ստուգաթերթում չի նշում այդ ապրանքները որպես երկակի օգտագործման»,– ասվում է տարածված հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում