Մարտեր հանուն Շուշիի. ANNA News-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից (տեսանյութ)

Մարտեր հանուն Շուշիի. ANNA News-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amANNA News Military յութուբյան ալիքը բացառիկ տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից՝ անդրադառնալով Շուշի քաղաքի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

«Շուշիի մոտ լուրջ մարտեր են ընթանում. իրավճակն այնտեղ բարդ է, սակայն պետք է նշել, որ ԼՂ ՊԲ-ն մարտի դաշտ է բերել զրահատեխնիկա, ինչը նշանակում է, որ երկինքը հուսալի փակված է»,- նշված է տեսանյութին կից տեքստում:

Աղբյուրը նկատում է, որ ԼՂ ՊԲ զրահատեխնիկան առաջ է շարժվում՝ աշխատելով թշնամու ուղղությամբ:

«Նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունը սահուն վերանում է: Առաջնագծում գտնվող զինվորների մարտական ոգին ավելի է բարձրացել, հիմա կարելի է շունչ քաշել ու ծրագրել ապագա գործողությունները. սա են ասում ռազմաճակատում գտնվող մեր ծանոթները»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում