Ռուսական կործանիչներն Իդլիբի հարավում 13 ավիահարված են հասցրել թուրքամետ խմբավորումների դիրքերին

Ռուսական կործանիչներն Իդլիբի հարավում 13 ավիահարված են հասցրել թուրքամետ խմբավորումների դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական կործանիչները շարունակում են պտույտներ գործել սիրիական Իդլիբ նահանգի հարավային շրջանում՝ ավիահարվածներ հասցնելով տարածաշրջանում:

Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, այսօր առավոտից ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել:

Ավիահարվածները թիրախներ են խոցել Շենան, Ֆրեքա, Սարջա, Իհսիմ և Բայանին շրջաններում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հոկտեմբեի 26-ին սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել էր ռուսական ավիահարվածների արդյունքում Իդլիբի հյուսիսարևմտյան շրջանում թուրքամետ «Ալ-Շամ» խմբավորման 78 գրոհայինի մահվան մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում