Ջո Բայդենը հաղթում է ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ 46-րդ նախագահը. CNN

Ջո Բայդենը հաղթում է ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ 46-րդ նախագահը. CNN

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, այս մասին տեղեկացնում է CNN-ը, ինչպես նաև ամերիկյան մի շարք առաջատար լրատվականներ:

Հեռուստաալիքի գնահատումներով՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 273 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

Բայդենը, ում 78-ամյակը լրանալու է այս ամսվա վերջին, կդառնա ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը: Վերջինիս երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի կեսերին:

Ինչպես աղբյուրը նկատում է, դա տեղի է ունենալու վերջին 100 տարում վատագույն առողջապահական ճգնաժամի շրջանում, ինչպես նաև 1930-ականներից հետո գրանցված ամենախոր տնտեսական անկման օրերին:

Նախագահական և համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ընտրությունների արդյունքներով ընտրվում են ինչպես նախագահը և փոխնախագահը, այնպես էլ Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ձայների մեծ առավելությամբ հաղթել է ընտրություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում