«Ընտրությունները դեռ չեն ավարտվել». Թրամփը չի ընդունել իր պարտությունը

«Ընտրությունները դեռ չեն ավարտվել». Թրամփը չի ընդունել իր պարտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունն այն բանից հետո, երբ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտարարել են դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում իրեն հաղթող ճանաչել, թե ինչու են նրա դաշնակից-ԶԼՄ-ները փորձում օգնել նրան. նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Պարզապես փաստն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Ջո Բայդենը պաշտոնապես չի հաստատվել որպես հաղթող որևէ նահանգում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թրամփի շտաբի տարածած հայտարարության մեջ:

Թրամփն ընդգծել է, որ երկուշաբթի օրվանից իր շտաբը կսկսի դատարանում պաշտպանել իր դիրքորոշումը:

Նշենք, որ Բայդենի հաղթանակի մասին հայտարարել են CNN-ը մի շարք այլ ամերիկյան լրատվամիջոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում