WarGonzo-ն տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից

WarGonzo-ն տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ներկա իրադրությունը Ստեփանակերտում և Շուշիում:

Ինչպես նշում է ռուս զինթղթակիցը, ողջ օրը Շուշիում Արցախի պաշտպանության բանակի զինվորները հետ են մղել ադրբեջանական դիվերսիոն խմբերին:

Վերջինս տեսանյութը հրապարակել է մայրաքաղաք Ստեփանակերտից, որտեղ զրուցել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հետ, որն այս օրերին զինվորների հետ միասին կռվում է առաջնագծում:

«Ես իմ քույրերի ու եղբայրների հետ եմ: Այստեղ աղջիկները նույնպես պայքարում են առաջնագծում: Տղամարդիկ նույնպես այստեղ են, չեն հեռացել և վստահ եմ, որ կմնան: Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է մարզիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում