Պուտինը և Էրդողանը հանգամանորեն քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Պուտինը և Էրդողանը հանգամանորեն քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Հանգամանորեն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ շփումներն ուղղվել են մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելուն և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխհամագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում