Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ավերածությունները շատ են. Արցախի ԱԻՊԾ

Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ավերածությունները շատ են. Արցախի ԱԻՊԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am:           Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ի լրատվական ծառայությունից:

Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։

Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում