Թշնամին կեսգիշերից հետո կասետային հրթիռներ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հրթիռներ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում