Ադրբեջանա-թուրքական ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը․ թիրախում բազմաբնակարան շենքերն են․ Արցախի ԱԻՊԾ

Ադրբեջանա-թուրքական ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը․ թիրախում բազմաբնակարան շենքերն են․ Արցախի ԱԻՊԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱդրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

«Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։

Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում