Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առևերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ

Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առևերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ

ԵՌԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նշված փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավորներին քրեական պատասխանատության ենթարկելու պահանջով այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:

Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է: Այդ հանգամանքը հեշտությամբ կբացահայտվի համապատասխան փորձաքննության արդյունքում, ինչպես նաև կպարզվի այն պատրաստողների և տարածողների շրջանակը:

Նշված հակաիրավական գործողությունները կրկնակի դատապարտելի են, քանի որ կատարվել են այս վճռորոշ օրերին առաջնագծում կանգնած անձի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում