Կրեմլից պարզաբանել են, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին ընտրություններում հաղթելու առթիվ

Կրեմլից պարզաբանել են, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին ընտրություններում հաղթելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Պեսկովի խոսքով՝ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել ընտրությունների ելքը: «Նրա իրավաբանները հայցեր են նախապատրաստել տարբեր նահանգների դատարաններում: Այդ իսկ պատճառով մենք ճիշտ ենք համարում սպասել պաշտոնական հայտարարության», – ասել է Պեսկովը:

Վերջինս նշել է, որ Թրամփի հաղթանակի պարագայում նախորդ ընտրություններին Կրեմլը պաշտոնապես շնորհավորել էր արդյունքների հայտարարումից հետո, քանի որ բողոքարկման խնդիր չի եղել:

Հիշեցնենք, որ Բայդենի հաղթանակի մասին հայտնել են մի շարք ամերիկյան առաջատար լրատվամիջոցներ, սակայն գործող նախագահը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում